
ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ - ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
歌詞
ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ - ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
Իմ տարիները չոր հենակ, Փողոցներում դատարկ հնչյուն: Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ, Իմ տաք երակ, իմ մանկություն, Երբ տարիներն են ինձ ջնջում: Մտերիմներ՝ թե հին, թե նոր: Մաքուր էր սերն իմ առաջին: Չեղած մի կիրք, մի նոր կարոտ, Որ մոտեցավ իր շուրթերով Այդ չպղծված միակ խաչին: Ճաշակեցի և քեն, և ողբ, Ու կուրացած իր փայլերից Քրքջացող մարդկանց ամբոխ Ու կորուստներ՝ թե հին, թե նոր, Ու մուրացող իմ հայրենիք: Ահա կանգնել է իմ դիմաց, Դա ես տեսել եմ, թե լսել, Օ սոսկահար մահվան դիմակ, Օ մոտեցող աղաղակներ, Եվ հին ստի նոր երանգներ: Ճերմակ երազ, ճերմակ աչքեր՝ Ճերմակ երկրի աստղին հառած, Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ, Անիրական կյանքի ծարավ Ու ժամանակը կանգ առած: Աչքերիս դեմ ճերմակ մի սար Ու մեր ճամփան՝ ճերմակ տեսիլք, Ու մեր հայացքը համընթաց, Ու անհաղորդ սրտերը սառ Քարի նման թափվում են ցած: Մեղեդիներ լեզուն կտրած Ո տեսիլքնել մեռած ու ողջ, Այդ խավարի մեջ ինձ գտավ, Այդ գիշերից ինձ դուրս հանեց Խզված կոկորդն իմ ընկերոջ: Նա շոշափեց կույրի նման Իր երգը լուռ ու կյանքը կարճ, Նա լոկ մի բառ ինձ շշնջաց, Այսպես կիսատ ու սիրտը կախ, Ես շրջվեցի... բայց նա չկար: Իմ տարիները չոր հենակ, Փողոցներում դատարկ հնչյուն: Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ, Իմ տաք երակ, իմ մանկություն, Երբ տարիներն են ինձ ջնջում: Մտերիմներ՝ թե հին, թե նոր: Մաքուր էր սերն իմ առաջին: Չեղած մի կիրք, մի նոր կարոտ, Որ մոտեցավ իր շուրթերով Այդ չպղծված միակ խաչին: Ճաշակեցի և քեն, և ողբ, Ու կուրացած իր փայլերից Քրքջացող մարդկանց ամբոխ Ու կորուստներ՝ թե հին, թե նոր, Ու մուրացող իմ հայրենիք: Ահա կանգնել է իմ դիմաց, Դա ես տեսել եմ, թե լսել, Օ սոսկահար մահվան դիմակ, Օ մոտեցող աղաղակներ, Եվ հին ստի նոր երանգներ: Ճերմակ երազ, ճերմակ աչքեր՝ Ճերմակ երկրի աստղին հառած, Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ, Անիրական կյանքի ծարավ Ու ժամանակը կանգ առած: Աչքերիս դեմ ճերմակ մի սար Ու մեր ճամփան՝ ճերմակ տեսիլք, Ու մեր հայացքը համընթաց, Ու անհաղորդ սրտերը սառ Քարի նման թափվում են ցած: Մեղեդիներ լեզուն կտրած Ո տեսիլքնել մեռած ու ողջ, Այդ խավարի մեջ ինձ գտավ, Այդ գիշերից ինձ դուրս հանեց Խզված կոկորդն իմ ընկերոջ: Նա շոշափեց կույրի նման Իր երգը լուռ ու կյանքը կարճ, Նա լոկ մի բառ ինձ շշնջաց, Այսպես կիսատ ու սիրտը կախ, Ես շրջվեցի... բայց նա չկար: [End]
