love

love

romance

03:01

Songtekst

love

Դու երևի երբեք քեզ կողքից չես տեսել սիրելիս,
Այդպես բնական, այդքան մոգական
Քո պարզությունը անթերի գեղեցկություն է
Չէ որ իսկական գեղեցկությունը միայն չեն տեսնում,
Զգում, այն կրկնակի ավելի ճիշտ են զգում
Մեր զգայարանները
Երևի չես նկատել կողքից, թե ինչ հիասքանչ ես դու
Երբ դեմքիդ նկարվում է արևածին ժպիտդ,
Իսկ աչքերդ հագնում են սիրուն մի երազ
Ու այդ երազում աչքերիդ փայլից
Խառնվում են բոլոր աստղերը..
Չէ,չէ ու էլի չէ 
Դու հաստատ չես տեսել 
Թե ինչպես է գծվում  ու ընդգծվում 
Շուրթերիդ գծապատկերը
Քնքուշ դեմքիդ վրա
Նրանց ամեն մի ծալքը սիրո գույնն ունի,
Ինչպես և սիրտդ՜ արբած հազար ու մի լուռ կարոտով,..
Չէ, էլի չէ պիտի ասեմ..
Դու քեզ երբևէ չես տեսել իմ աչքերում
Գրողը մեզ տանի,ախր  չես տեսել
Արի,արի  իմ աշխարհ,
Անցիր ժամանակին ու տարածությանը,
Թող մի պահ քո ճանաչած աշխարհը,